Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը»․ Կոչուբաև

«Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը»․ Կոչուբաև
257
Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 00:18

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը
«Քոռ խոզի» գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: Այսօր իմ պաշտպանյալ Արմեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար: Պարոն Ասատրյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը չեռանալու մասին: Պաշտպնական կողմը նախապատրաստում է մի շարք միջնորդություններ, այդ թվում դատադիմանկարային, քանի որ արարքը կարող է համարվել ծանր վիրավորանք բացառապես այն պարագայում, երբ վարույթով հերքվի, որ արտահայտությունը չի համապտասխանում իրականությանը»: