Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով ապացույցներ են ներկայացվել դատարանին
![]() 622 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 19:00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին՝ հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Ըստ նրա՝ 2021 թ․ մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ էր ունենում, Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Փաշինյանն այդ ելույթով խախտել է նրա անմեղության կանխավարկածը։ Նախագահող դատավորն արձանագրել է, որ դատարանին հասկանալի է եղել, որ ներկայացվածն ապացուցում է այն փաստը, որ պատասխանողի ելույթի ժամանակ հայցվորը մեղադրվել է Քր․ Օր․-ի 300․1 հոդվածի առաջին մասով։ Պատասխանող կողմն, իր հերթին, ընդունել է, որ 2021 թ․ մարտի 1-ին Փաշինյանը մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ ելույթ է ունեցել և խոսել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին, բայց չի ընդունել, որ այդ ելույթը պետք է զրպարտչական համարվի։ «Նման դեպքերում պատասխանող կողմը դատարան է գալիս ապացուցելու, որ հրապարակային ելույթը ճշմարտություն է, բայց այս դեպքում պատասխանաղը չի պնդում, իր խոսքերը համապատասխանում են իրականությանը։ Մնում է, որ դատարանը ճիշտ գնահատի, թե այդ հրապարակված տեղեկությունները պե՞տք է համարվեն զրպարտչական, թե՞՝ ոչ։ Դատարանին մնում է ներկայացված փաստերը համեմատել օրենքի հետ», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ալումյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնատար անձն իր գնահատականներում պետք է զուսպ ու հավասարակշռված լինի։ «Վարչապետն այնպիսի բաներ է ասել, որ տպավորություն է ստեղծվել, թե 300․1-ով մեղսագրվող արարքներն արդեն հաստատված են։ Այդ տեքստը մենք համարում ենք ոչ միայն զրպարտչական, այլ նաև՝ անմեղության կանխավարկածը խախտող», - ասել է Ալումյանը։ Գործը մտել է դատաքննության փուլ։ Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
