«ՌԴ-ին հանձնված Արցախը մի օր անպայման կհանձնվի թուրանին». Գևորգ Աճեմյան
![]() 545 Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 23:24 Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խղճում եմ քեզ հայ ազգ, եթե չես հասկացել՝ երեկ փաշողլին Արցախը հանձնեց։ Իսկ դրանից առաջ պատգամավորների մուտքի արգելումը նախերգանքն էր։ Եվս մեկ անգամ խղճում եմ ազգի այն ներկայացուցիչներին, ովքեր այս գրառումս կարդում են, բայց չեն հասկանում, թե Արցախն ում է հանձնվել։ Միամիտների այս հոծ բանակը կարծում է, թե ադրբեջանին։ Միայն բանական էակն է հասկանում, որ չկա ադրբեջան։ Կա թուրքիա, կա թուրան։ Իսկ ՌԴ-ին հանձնված Արցախը մի օր անպայման կհանձնվի թուրանին՝ դրա դիմաց ստանալով Ուկրաինա։ Ցարը կրկին հայերի հաշվին խաղադրույք է կատարում։ Վատն այն է, որ այդ խաղադրույքները միշտ հաղթում է։ Ինչպե՞ս է հնարավոր այսքան սխալներից հետո դաս չքաղել։ Ինչպե՞ս։ Բացատրեք տկարիս այս աստիճան կուրության պատճառը։ Ես մեկ և միակ պատճառ եմ տեսնում։ Դավաճանությունն այս դարում ստացել է փաթեթավորում լտպ-ի ու կիկոլի ձեռքում. «միջազգային հանրություն», «արտաքին ուժեր», «գերտերություններ»։ Ինչ ուզում եք դրեք անունը։ Սա մաքուր դավաճանություն է, իսկ նրանք ովքեր այս դավաճանների թիմակիցներն ու «գաղափարակիցներն» են, ավտոմատ կերպով դառնում են դավաճաններ»։ Աղբյուրը` Գևորգ Աճեմյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
