«ԱԺ պատգամավորները պաշտպանում են Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերը». Վարուժան Գեղամյան
![]() 242 Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 17:42 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյանտից հետո ԱԺ պատգամավորները երեկվանից, իրար հերթ չտալով, պաշտպանում են Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերը և արդարացնում հայության դեմ վերջիններիս գործած բոլոր հանցանքները։ Թաղվում է Հայաստանի անկախությունը, այլ ոչ թե միայն Արցախը կամ Սյունիքը։ Այս նույն մարդիկ, եթե մնան իշխանության, նույն կերպ արդարացնելու են հայերի ցանկացած սպանություն մեր հայրենիքում, թուրքերի կողմից մեր երկրի ցանկացած տարածքի նվաճում, մեր տների բռնագրավում։ Սա դավաճանություն է, դասագրքային դավաճանություն։ Ազգային պետությունում այս մարդիկ ոչ միայն պատժված կլինեին, այլև երբեք չէին հայտնվի օրենսդիր մարմնում։ Մի՛ զարմացեք, որ Երևանում սկսել են պղծել մեր հերոսների արձանները, դրոշները, եթերից անհետանալու է ազգային ցանկացած խորհրդանիշ, իսկ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն վերականգնել ազգային արժանապատվությունը և դիմադրել թուրքերի նվաճմանը, կպատժվեն հայկական ազգանուններով թուրքերի կողմից։ Սա է առաջիկա ապագայի իրական պատկերը, քանի որ Հայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
