Զախարովան՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չթույլատրելու մասին
![]() 1055 Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 16:48 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մուտքի արգելքին, ասել է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այդ այցը նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը»: Զախարովայի հետ հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել էր, որ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվել սադրանքներից զերծ մնալու նկատառումներով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
