Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
361
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 16:24

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Արցախի ԱԺ հայտարարության վերաբերյալ
Ազգային-ժողովրդավարական բևեռը որպես դրական քայլ է գնահատում Արցախի Ազգային ժողովի 2022 թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ դրսևորած միասնական ընդվզումը վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի արտահայտած հակահայ դիրքորոշումների նկատմամբ, որոնց միակ իրական նպատակն այդ մարդու՝ նույնիսկ Արցախն ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զոհաբերելու գնով աթոռը պահելու մոլագար նկրտումն է:
Միևնույն ժամանակ, հույժ կարևոր ենք համարում ընդգծել, որ թե պատերազմը և թե պատերազմի կապիտուլյացիոն արդյունքը, ինչպես նաև դրա շարունակվող ընթացքն ունեն մեկ հիմնական պատճառ՝ տարիներ շարունակ մեր ներկայացրած վերամիավորման փոխարեն այսպես կոչված անկախ Արցախի արհեստական, անիրագործելի և միայն ռուս-թուրք-ադրբեջանական շահերին ծառայող ռազմավարությանը հետևելը:
Եթե իրապես առկա է Արցախի և ամբողջ Հայաստանի Հանրապետության ապագայի վրա տապանաքար դնելու ճանապարհն ընտրած մոլագարի ձեռքը բռնելու ցանկություն և կամք, ապա անհրաժեշտ է.
1) Վերադառնալ 1988-ի ոգուն ու համատեքստին և որդեգրել Արցախը որպես Հայաստանի Հանրապետության մաս ամրագրող իրավական հիմքերից բխող ազգային ռազմավարություն: Այդ իրավական հիմքերն են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշած՝ Ազգերի լիգայի Հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույց-առաջարկը, ինչպես նաև Արցախը Հայաստանին վերամիավորելու վերաբերյալ ՀՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը:
2) Նշված համատեքստում վարել Արցախի անվտանգության և հայկականության ապահովման իրատեսական քաղաքականություն՝ ներկա փուլում Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ակտիվ աշխատանքի միջոցով Արցախի օտարման գործընթացը խափանելու և Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու նպատակներով»: