44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի ծնողները որդի են ունեցել

433
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 18:48
Մեկուկես տարվա չապրած օրերից հետո նոր կյանք է ծնունդ առել Գրիգորյանների ընտանիքում։ Այս մասին հրապարակած տեսանյութում ասում է «Լուրեր»-ի թղթակիցը՝ ցուցադրելով որդեկորույս մոր առաջին հանդիպումը նորածին որդու հետ։ Տեսանյութում պատմվում է, որ Արսեն Գրիգորյանը ծառայում էր Մեղրիում, համավարակի պատճառով 9 ամիս չէր հանդիպել ծնողներին, ընտանիքի միակ զավակն էր։ Պատերազմի առաջին օրերից Ջրականում էր, զոհվել էր հոկտեմբերի 10-ին։ Ընտանիքը դիմել էր Շենգավիթ ԲԿ՝ օգտվելու զոհված զինծառայողներին տրվող վերարտադրողական աջակցության հնարավորությունից։ Երեխան ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով, 51 սմ հասակով։ Երեխային դեռ չեն անվանակոչել, բայց մտածում են ևս մեկ երեխա ունենալու մասին։ Նրանք համոզված են, որ կորուստը հաղթահարելու միակ միջոցը նոր կյանք տալն է։

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
142Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
235Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
61819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
38718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
35918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
81315.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
105313.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
324813.08.2026, 00:33