«Ով դեռ չի ճանաչում, թող լավ ճանաչի այս կեղծ «բարեկամին»». Արմեն Այվազյան
![]() 810 Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 21:12 Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի գրառումը․ «Լսե՞լ եք, որ հայ ժողովրդի «մեծ բարեկամ», Ֆրանսիայի նախագահ Էմ. Մակրոնն ասի՝ «Արցախում սարսափելի հանցագործություններ են կատարվել: Դեպքի վայրում գտնվող մեր փորձագետներն օգնում են հայ և միջազգային դատական պաշտոնյաներին ապացույցներ հավաքել և բացահայտել մեղավորներին: Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Առանց արդարության խաղաղություն չկա՛»,- հավելել է Մակրոնը։ Ո՛չ, Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների մասին նա, իհարկե, նման խոսքեր չի ասել։ Ոչ էլ իր փորձագետներին է ուղարկել Հայաստան։ Ոչ էլ չնչին ռազմական աջակցություն է ցույց տվել մեզ։ Բայց այս ամենը նա, այնուամենայնիվ, ասել է՝ միայն թե Արցախի փոխարեն արտասանելով Ուկրաինա, իսկ Ադրբեջանի փոխարեն՝ Ռուսաստան. "Appalling crimes have been committed in Ukraine. On the ground, our experts are helping the Ukrainian and international judicial officials to collect evidence and establish responsibility. The Russian authorities must be held accountable. There is no peace without justice"։ Ուրեմն՝ ով դեռ չի ճանաչում, թող լավ ճանաչի այս կեղծ «բարեկամին», ում համար «առանց արդարության խաղաղություն կա», եթե այդ անարդար խաղաղությունը վերաբերում է Հայաստանին»։ Աղբյուրը` Արմեն Այվազյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
