Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
1287
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 22:24

Լեռնային Ղարաբաղում՝ Յարիմջա բնակավայրի մոտակայքում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
«Յարիմջա (Մարդակերտի շրջան) բնակավայրի տարածքում ադրբեջանական կողմից արձանագրվել է շփման գծի հաստատված խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահները, շփվելով երկու կողմերի ներկայացուցիչների հետ, հարթել են միջադեպը։