Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մոսկվայում դեմ չեն լինի, որ Փաշինյանը նոր «ծառայություններ» մատուցի «լեզվին տալու» համար»․ Սուրենյանց

«Մոսկվայում դեմ չեն լինի, որ Փաշինյանը նոր «ծառայություններ» մատուցի «լեզվին տալու» համար»․ Սուրենյանց
391
Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 01:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մոսկվայում դեմ չեն լինի, որ Փաշինյանը նոր «ծառայություններ» մատուցի՝ «լեզվին տալու» համար
Ես կրկին հղում կանեմ մեր ԱԳՆ-ի նախարարի հայտարարությանը, որն, ի պատասխան հետաքննություն անցկացնելու հրապարակային պահանջներին, ասել է՝ մեր խաղաղապահները շատ կարևոր դերակատարություն ունեն։ Նրանց նկատմամբ թե՛ Հայաստանում, և թե՛ Ղարաբաղում վերաբերմունքը պաշտոնական շրջանակներում և բնակչության մոտ բավական դրական է։ Այդ պատճառով այսպիսի պահանջները դժվար թե արտացոլում են այն վերաբերմունքն ու իրական դերը, որն ունի խաղաղապահ զորամիավորումը Ղարաբաղում։
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին
15.04.2022
Հիշեցնեմ՝ օրեր առաջ նման հայտարարություն արել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շատ ավելի կոշտ ձեւակերպումներով։
Ռուսաստանի խաղաղապահների արցախյան գործունեության հետաքննության պահանջ դրել է Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ մի քանի անգամ։
Ռուսաստանի ԱԳ նախարարի ու մեր երկրում այդ երկրի դեսպանի հայտարարություններից հետո կարելի է եզրակացնել, որ՝ ա) Մոսկվան համարում է, որ Փաշինյանն այլեւս չի արտահայտում Հայաստանի հասարակության տրամադրությունները, բ) Մոսկվան լուրջ չի վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին։
Երկու տարբերակներն էլ՝ Հայաստանի համար դրական չեն, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, որը տեղի է ունենալու երկու օրից։
Իհարկե, խորհրդարանական ընդդիմության երազած իշխանափոխությունը տեղի չի ունենալու, որովհետև Փաշինյանը դեռ «առաքելություն« ունի, բայց Մոսկվայում դեմ չեն լինի, որ Փաշինյանը նոր «ծառայություններ» մատուցի՝ «լեզվին տալու» համար։
Ենթադրում եմ՝ Փաշինյանի «խաղաղության» ցանկությունն ավելի կմեծանա՝ Մոսկվայից վերադառնալուց հետո»։