«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է օրակարգում». Հակոբ Հակոբյան
![]() 575 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 02:06 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի հեճուկս Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրականության մեջ մնում է օրակարգում: Չճանաչված Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, ունի իր ներքին քաղաքական ու հասարակական կյանքը, և կարգավիճակի հարցը չի կարող անտեսվել: Կարգավիճակը և անվտանգությունը՝ դրանք նույն նշաձողն են և դրանք կենսական նշանակություն ունեցող են, որից փոքր-ինչ ներքև անհամատեղելի է կյանքի հետ: Ոչ մի իշխանություն, որքան էլ, որ ընտրությունների ժամանակ ունեցել է ձայների մեծամասնությունը, իրավունք չունի նման հարցեր լուծելու՝ իբր թե ստացել է մանդատ: Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար ուսանելի կարող է լինել Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, երբ կենսական նշանակություն ունեցող հարցերը քննարկվում է լայնախոհության մթնոլորտում: Ցավոք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում իշխանություն-ընդդիմություն ձևաչափից անցում է կատարվել թշնամական բանակներ ձևաչափի, որտեղ ոչինչ հնարավոր չէ քննարկել»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
