«Նման բովանդակազուրկ ձևակերպումները կարճաժամկետ մանիպուլյացիաներ են». Աննա Կոստանյան
![]() 251 Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 17:42 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Իշխանական ու մերձիշխանական խոսափողները հիմա էլ բերանի ծամոն են դարձրել «չի եղել մի փաստաթուղթ, որ կերաշխավորեր Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս» և «կարգավիճակ չի նշանակում անկախություն» ձևակերպումները, այն դեպքում, երբ գրեթե վստահ եմ՝ էդ փաստաթղթերից և ոչ մեկը մինչ օրս նորմալ չեն էլ ուսումնասիրել։ Իշխանության մտքի կենտրոններում ցանկալի ձևակերպումներով տեքստեր են կազմվում, ուղարկվում լոբբիստներին, սրանք էլ դաշտ են նետում էդ դատարկ ձևակերպումները՝ առանց հասկանալու, որ նման բովանդակազուրկ ձևակերպումներն ընդամենը կարճաժամկետ մանիպուլյացիաներ են, որոնցով երկար չես կարողանա սնել հասարակությանը, քանի որ հարցեր տվողներ կան, վերլուծելու ունակ մարդիկ կան, ի վերջո՝ գիտակ մասնագետներ կան, ովքեր կարող են խորքային հակադարձումներ անել, ջախջախել հերթական կեղծ օրակարգերը։ Տեսնես այսքան ադրբեջանական թեզեր առաջ բրդելով ու տիրաժավորելով, Ադրբեջանի նախագահի վարած ագրեսիվ քաղաքականությունը մեղմացնող լոբբիստ-փաստաբանների դերն ստանձնելով՝ ի՞նչ երաշխիքներ են ստացել ապագայի համար, որ սեփական հայրենիքից ավելի թանկ է։ Ազնիվ կլիներ աղմուկ-աղաղակի փոխարեն կանգնեիք ու ազնվորեն ձևակերպեիք ձեր պատկերացրած պետության ձևաչափը, չնայած առանց ասելու էլ արդեն պարզ է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի փոքր ընկերություն եք ուզում հիմել, որն ընդամենը բիզնես նպատակներ է հետապնդում»։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
