«Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված». Արա Այվազյան
![]() 288 Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 22:30 Դիվանագետ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (18.11.2020 - 27.05.2021) Արա Այվազյանն այս պահին զրուցում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանի հետ: Լրագրողների հարցին՝ ձեր պաշտոնավարման ժամանակ եղե՞լ են Արցախի հարցի նշաձողն իջեցնելու առաջարկներ, Այվազյանը պատասխանեց, որ իր ժամանակ նման առաջարկ որևէ երկրից չի եղել: Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք նշաձողի իջեցումը ենթադրում է Արցախի հանձնում Ադրբեջանին: «Ես արդեն մեկ տարի է, որ թողել եմ իմ պաշտոնը, իմ պաշտոնավարման ընթացքում հռետորաբանությունը և թիրախավորումը այլ է եղել: Եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը: Այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ աշխարհաքաղաքական գործընթացները շարունակվում են՝ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան առանցքի մեջ: Կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,- ասաց Այվազյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
