Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չկարողացավ կամ չցանկացավ առաջ մղել Արցախի ապագայի հարցը». Աշոտյան

«Չկարողացավ կամ չցանկացավ առաջ մղել Արցախի ապագայի հարցը». Աշոտյան
340
Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 23:18

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Ավարտվեց Նիկոլի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքում ստորագրվեց ծավալուն համատեղ հայտարարություն։
Նորմալ իշխանություն ումենալու դեպքում ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի հետ հանդիպումից ակնկալիքները մեծ կլինեին։
Ցավոք, հայկական կողմը ներկայացնող անձն անգամ իր երկրի ներսում ունակ չէ կամ չունի ցանկություն սթափ շեշտադրելու ազգային խնդիրների իրական օրակարգ, ուստի պատահական չէ, որ անգամ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկրի հետ նա չկարողացավ կամ չցանկացավ առաջ մղել համայն հայության գերակայությունը՝ Արցախի ապագայի հարցը։
Համատեղ հայտարարության մեջ, ավաղ, շեշտված չէ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, կոնֆլիկտի կարգավորման հիմնարար սկզբունքների, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի կարևորությունը:
Սա է իմ ամենամեծ մտահոգությունը, թեպետ այդ թեզի բացակայությունը միջազգային հայտարարության մեջ, ցավոք սրտի, դեռևս օրինաչափ է, քանի դեռ մեզ ներկայացնում է Արցախն աճուրդի հանած Նիկոլ Փաշինյանը»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան