Արմեն Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ․ ինչո՞ւ նահանջեց իշխանությունը․ «Հրապարակ»
![]() 248 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 22-29-ը Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։ Ուշագրավ է, որ առաջին անգամ իշխանությունը դատարանի միջոցով թույլ է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ։ Քրեական գործով պայմանավորված, Գևորգյանը չէր կարողանում բացակայել երկրից, դրա համար նրան պետք է դատարանը թույլատրեր։ Իսկ Աննա Դանիբեկյանը շուրջ տարիուկես մերժում էր նրա միջնորդությունները, անգամ ԱԺ նախագահի գրություններից հետո։ Ուշագրավ է, որ այս օրերին, երբ ընդդիմությունն իշխանության դեմ գործընթաց է սկսել, Գևորգյանին թույլ են տալիս։ Նրա պաշտպանը դատարանում երեկ հայտարարեց, որ, հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել՝ պաշտպանել Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիությունը։ Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության կազմում են նաև Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը, ուշագրավ է, որ այդ օրերին՝ սկսած ապրիլի 23-ից, ըստ տեղեկությունների, ընդդիմության պայքարը թևակոխելու է վճռական փուլ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
