«Ռուսաստանի այդ ձգտումը Հայաստանի համար պարունակում է թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր». Արման Բաբաջանյան
![]() 329 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 15:44 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մասին: Հայտարարություններն ինքնին ոչինչ են, եթե դրանց հիմքով չի ծավալվում հետագա արդյունավետ դիվանագիտական-քաղաքական «սպասարկումը»: Ի վերջո, հայ-ռուսական բարձր մակարդակի համատեղ հայտարարության 30 կետերը գործնականում արտացոլում են ռեգիոնալ իրավիճակը վերահսկողության տակ պահելու Ռուսաստանի ձգտումը, հատկապես այն պարագայում, երբ Հարավային Կովկասը փաստացի մտել է այլևս բազմաֆորմատ աշխարհաքաղաքական մրցակցության փուլ: Ռուսաստանի այդ ձգտումը Հայաստանի համար պարունակում է թե՛ հնարավորություններ, թե՛, բնականաբար, ռիսկեր: Հարաբերակցության «որակն» այստեղ, բնականաբար, պայմանավորված է հենց այն դիվանագիտական-քաղաքական աշխատանքից, որ կկարողանա իրականացնել Հայաստանի կառավարող ուժը: Եվ թերևս անկասկած է այն, որ համատեղ հայտարարության ամբողջ սպեկտրը վեր է այդ ուժի արդյունավետ «սպասարկման» ներուժից, թերևս օբյեկտիվորեն, ընդ որում, ըստ էության, նաև Հայաստանի որևէ քաղաքական միավորի ներուժից: Այդ իմաստով, հնարավորությունների ու ռիսկերի հարաբերակցության մեզ համար շահեկան որակ ստանալը թերևս կախված է լինելու այն բանից, թե կառավարությունը որքանով հմտորեն կկարողանա այդ աշխատանքում տարբեր մեխանիզմներով ու խողովակներով ներգրավել ընդգրկուն ներուժ, գուցե նույնիսկ հարկ եղած դեպքում կանգնելով ներքաղաքական հաշվարկներից վեր, քանի որ իրադրությունն աշխարհում և ռեգիոնում իրապես բախտորոշ է, իսկ Ռուսաստանն այդ համատեքստում՝ «վա-բանկ» գնացող»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
