«ՀՀ զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ալիևին». Արթուր Ղազինյան
![]() 288 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 16:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «ՀՀ զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի նախագահին, և նա փորձում է օգտագործել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԶՈւ հարցը շատնաժով ու սպառնալիքով փակելու համար: Բոլորովին վերջերս նա Հայաստանի առջև դրեց բանակ չունենալու պահանջ՝ անուղղակի սպառնալով այն պետություններին, որոնք կօգնեն Հայաստանին վերազինել ու վերակազմակերպել իր բանակը: Ալիևը վախենում է, քանի որ գիտի Հայ զինվորի բազկի ուժը, ինչն զգացել է նրա հայրն իր գլխին: Բացի դրանից, նա շատ լավ գիտի, որ 44-օրա պատերազմում Հայկական բանակն իրականում ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, իրական պարտությունը տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի թիկունքում՝ քաղաքական և դիվանագիտական հարթություններում իր և Նիկոլի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: Իսկ պատերազմն ու ահռելի զոհերը պետք էին արդեն պայմանավորված պարտությունը լեգիտիմացնելու և Հայի հաղթական ոգին կոտրելու համար: Մինչև երեկ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ կատարում էին Ալիևի այս պահանջը՝ չմշակելով ՀՀ զինված ուժերի արդիականացման պլան և հետևողականորեն կազմալուծելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի աշխատանքները (մինչ օրս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունի): Սակայն երեկ Մոսկվայում ՌԴ նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով հաստատվել է, որ «ոչ մի պետություն, միություն կամ դաշինք ՉԻ ԿԱՐՈՂ և ՉՊԵՏՔ Է ապահովի իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին: Նշվում է նաև, որ անթույլատրելի են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ճարտարապետության քանդմանն ու ի վնաս ուրիշների անվտանգության միակողմանի ռազմական առավելություն ստանալուն ուղղված գոծողությունները, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, ինչն իր հերթին հանգեցնում է հակասությունների և հակամարտությունների» (22 կետ): Հայաստանի հետ համատեղ արված հայտարարության մեջ տեղ գտած այս ձևակերպման հիմնական հասցեատերն Ալիևն է, ում ուղիղ տեքստով ասում են, որ գլուխդ պատին ես տվել, Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ: Կամ Ադրբեջանը ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ բանակ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
