«2018-ին մենք չունեինք այն անվտանգային ռիսկերի ու սպառնալիքների փունջը, որն ունենք այսօր». Վահե Դավթյան
![]() 225 Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 14:48 Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «2018-ի իրադարձությունների ժամանակ մոտ երկու ամիս չէի կարողանում դաս անցկացնել: Կա՛մ ուսանողները ներկա չէին (Սերժ էին մերժում), կա՛մ էլ փողոցներն էին փակ, ու հնարավոր չէր համալսարան հասնել: Իմ ղեկավարությամբ դիպլոմային-մագիստրոսական գրող ուսանողները զանգում էին՝ խնդրելով հետաձգել աշխատանքների ներկայացման ժամկետները: Նրանք համոզված էին, որ փողոցում պառկելով՝ իրենց համար պայծառ ապագա էին կերտում: Սակայն 2018-ին մենք դեռևս չունեինք այն անվտանգային ռիսկերի ու սպառնալիքների փունջը, որն ունենք այսօր: Չունեինք արժանապատվության ճգնաժամ, իսկ մեր պետականության վրա ամեն թափառական չէր կարող ոտքերը սրբել: Գուցե իսկապես Հայաստանում հաղթել է վուլգար կոնսյումերիզմը՝ անվերջ ու ինքնամոռաց սպառման պաշտամունքը, ու հաջողության հասնելու համար յուրաքանչյուր քաղաքակական գործիչ պետք է բացառի սեփական բառամթերքից «պետություն», «ազգ», «անվտանգություն», «սահման», «ինքնիշխանություն» եզրույթները: Ինքս, իհարկե, չեմ ուզում դրան հավատալ»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
