«Ոստիկանապետի տեղակալի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում». Արսեն Բաբայան
![]() 299 Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 21:24 «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Ոստիկանապետի տեղակալն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել Ես, որպես Ազատության հրապարակում տեղի ունեցող շտապ հավաքի պաշտոնական կազմակերպիչ, պաշտոնապես հայտնում եմ, որ ոստիկանապետի տեղակալ Ա. Ֆիդանյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ օրենսդրական կարգավորումները մեկնաբանվել են չափից դուրս սուբյեկտիվ: Այսպես՝ 1. հավաքների ազատությունը սահմանադրական իրավունք է, որի իրացումը չի ենթադրում որևէ պետական կառույցի թույլտվություն: 2. Ինքնաբուխ կամ մինչև 100 հոգու մասնակցությամբ հավաքների համար որևէ իրազեկում չի պահանջվում: Նախատեսված է միայն 1 պայման, այն է՝ կազմակերպչի կողմից ոստիկանությանը հայտնելը և ներկայանալը, որի նպատակն է ոստիկանության պարտականություն հանդիսացող աջակացություն ստանալը: 3. Բոլոր այն դեպքերում, երբ մասնակիցների քանակն անցել է 100 հոգին՝ իմ կողմից լիազոր մարմնին ներկայացվել է պատշաճ իրազեկում: Այդպիսի իրազեկումները բազմաթիվ են: Այդ իրազեկումներում ներկայացվել են այն բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են հավաքի ընթացքում: Միջոցների ցանկում ընդգրկված են նաև վրանները, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ որևէ այլ պետական մարմին իրավունք չունի արգելելու դրանց օգտագործումը: 4. Ինչ վերաբերվում է նախապես իրազեկմամբ հավաք անցկացնելու կանոնին, ապա այդ ռեժիմն օրենքը նախատեսում է միայն նախապես պլանավորված հավաքի համար: Այդպիսի օրինակ է ապրիլի 25-ից նախատեսված հավաքները, որոնց մասին նախապես իրազեկումս քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն: Այսպիսով, ոստիկանությանը հորդորում եմ չկաշկանդվել քաղաքական իշխանության կամայականություններով և վախերով, պահպանել օրենքի ոգին ու տառը և չդիմել սադրիչ գործողությունների: Ոստիկանության կողմից ձեռնարկված ցանկացած ապօրինի գործողության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց ոստիկանությունը: Ոստիկանության պետի տեղակալի հայտարարությունների առնչությամբ հրավիրում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը»: Աղբյուրը` Արսեն Բաբայան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
