«Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը». Էդուարդ Աղաջանյան
![]() 1001 Երեքշաբթի, 26 ապրիլի, 2022 թ., 14:24 Արտաքին հարաբերությունների մշտական հանձանաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 25-ի լիագումար նիստի իր ելույթը. «Հարգելի՛ գործընկերներ, Իրապես, ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար: Ցավոք, ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ՝ խախտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան։ Մասնավորապես՝ հիմք ընդունելով Կառավարության պահանջը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները։ Չնայած վերոգրյալին՝ նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնածիր պարտավորությունները։ Որպես այդպիսին՝ 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանական ճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը։ Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձ բնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով: Նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150,000 մարդ թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։ Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել 2 օր անց։ Հարգելի՛ գործընկերներ, վերոգրյալն էթնիկական զտման դասական օրինակ է։ Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից։ Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Շնորհակալություն»։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
