Վոյաժների սեզոնը բացվել է․ «Հրապարակ»
![]() 215 Չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երկրում մեկ շաբաթից ավելի է՝ հակաիշխանական ցույցեր են, բողոքի ակցիաներ, իշխանական պատգամավորները շարունակում են արտերկրյա վոյաժները։ ԱԺ ղեկավարությունը վերջին 1 շաբաթվա ընթացքում ամեն օր մի կարգադրություն է արձակել նրանց այցերի մասին։ Մայիսի 12-16-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար Քվեբեկ (Կանադա) կմեկնեն ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը։ Նույն կազմով էլ ապրիլի 3-6-ը նրանք Մոնակոյում էին՝ Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարների համաժողովին մասնակցելու համար։ Եղոյանն ապրիլի 6-12-ն էլ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Աթենքում էր՝ Թվինինգ ծրագրի շրջանակներում ուսումնական այցով։ Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգթոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնև են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ու նրա օգնական Անի Ստեփանյանը, պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաև պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ևս երկու փորձագետ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
