«Դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել». Տիգրան Աբրահամյան
![]() 369 Չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ., 23:54 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանության տարբեր դեմքեր, քարոզչամեքենայի ներկայացուցիչներ դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ: Հատկանշական է, որ սրանք հղում են անում գործարքների, որոնց մատակարարումները չնայած նրանց պաշտոնավարման օրոք է եղել, սակայն պայմանագրերը կնքվել է մինչև 2018 թվականը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ՌԴ-ի հետ 100 մլն դոլար կազմող վարկին, որը կնքվել էր 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո: Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանց ձեռք բերած ու փառաբանված ՍՈՒ-30 ինքնաթիռներն առանց զինամթերքի էին և 44-օրյա պատերազմի օրերին որևէ խնդիր չեն լուծել: 4 ինքնաթիռի համար, տարբեր հաշվարկներով, 140-160 մլն դոլար գումար է հատկացվել: Թե ինչ ծավալի ԱՆՎՃԱՐ սպառազինություն է ստացել Հայաստանը Փաշինյանից առաջ՝ հսկայական ծավալով և թե ինչու բանակն անհրաժեշտ սպառազինություն չի ստացել Փաշինյանի օրոք, մեկ այլ քննարկման առարկա է: Նույնիսկ Ալիևը մեռավ կոկորդ ճղելով, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել կամ անցել ադրբեջանական վերահսկողության տակ: Ի վերջո, այն իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո միայն բանակի կրճատումների և շտաբային համազգեստի փոփոխությունների մասին է խոսում ու գրում և ոչինչ բանակի մարտունակության բարձրացման, սպայակազմի, պայմանագրայինների սոցիալ-կենցաղային մակարդակի աճի ու բանակում բարոյահոգեբանական անհրաժեշտ աստիճանի մասին, ուղղակի բարոյական իրավունք չունի իր «ձեռքբերումների» մասին խոսելու: Դուք ոչ միայն պատասխանատու եք ավերիչ պատերազմի ու հազարավոր զոհերի և վիրավորների համար, որը, ինչպես Փաշինյանը խոստովանեց, կարող էր կանխել, բայց չի արել, այլ դուք պատասխանատու եք զինված ուժերը նպատակային կազմալուծելու, ՀՀ և Արցախի պաշտպանողականությունն իջեցնելու ու այդ հիմքով զիջումների հող նախապատրատելու համար»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
