Հունգարիան բացատրել է՝ ինչու պատրաստ չէ հրաժարվել ռուսական գազից և նավթից

Հունգարիան պատրաստ չէ հրաժարվել ռուսական գազից և նավթից, քանի որ չի կարող այլընտրանք գտնել, ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարիայի նախարարի խոսքով, գազի 85%-ը և նավթի 65%-ը Հունգարիա է գալիս Ռուսաստանից։
«Պատճառն այն չէ, որ մենք չենք ուզում, մենք չենք ընտրել այս իրավիճակը: Չկան գազի այլընտրանքային աղբյուրներ, մատակարարման այլընտրանքային ուղիներ, որոնք մեզ թույլ կտան հրաժարվելու ռուսական նավթից և գազից առաջիկա տարիներին»,- ասել է Սիյարտոն:
Սիյարտոն հիշեցրել է ExxonMobile-ի պլանները՝ հետագայում ավելացնելու գազի արդյունահանումը Սև ծովի ռումինական հատվածում, սակայն առայժմ նշել է, որ այս փուլում Հունգարիան չունի էներգակիրների այլ աղբյուրներ, բացի ռուսականից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիան պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
7519:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
44019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
42319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
199016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
148215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
81614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
187013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82712.11.2026, 16:00