Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այսքան նման իշխանություն ու պատուհաս «փրկիչներ» երբեք չենք ունեցել»․ Սուրենյանց

«Այսքան նման իշխանություն ու պատուհաս «փրկիչներ» երբեք չենք ունեցել»․ Սուրենյանց
265
Հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ., 23:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Այսքան նման իշխանություն ու ընդդիմություն, պատուհաս «փրկիչներ» երբեք չենք ունեցել
Ընկերներիցս մեկի գրառումը տեսա՝ հիշեցի։
Ուրեմն, 1920թ-ի մայիս- օգոստոսին դաշնակցականները, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանից «փրկում» են Արցախը, վերջինս «նվիրել» են Ադրբեջանին՝ համարյա նույն մեխանիզմով, ինչն այսօր փաստացի անում է Փաշինյանը։
Ու չզարմանաք՝ Նիկոլ Փաշինյանից բացի, «կարգավիճակի նշաձողը» ակնհայտորեն իջեցրած Հայաստանի մյուս ղեկավարը, Արցախն այսօր «փրկող» Ռոբերտ Քոչարյանն էր, որը պատրաստ էր ԼՂՀ-ն թողել Ադրբեջանի կազմում՝ «Ընդհանուր պետության» սոուսով՝ 1998-ի պալատական հեղաշրջումից հետո։
Ինչքան Նիկոլն է Հայաստանը «փրկել» 2018-ի հեղափոխություն- արկածախնդրությամբ, այնքան էլ Ռոբերտն ու ընկերները՝ 1998թ-ի պետական հեղաշրջում- արկածախնդրությամբ։
Այսքան նման իշխանություն ու ընդդիմություն, պատուհաս «փրկիչներ» երբեք չենք ունեցել»։