«Հայկական մեքենաները շաբաթներով միտումնավոր պահվում են Լարսում». Ն. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Հայկական մեքենաները շաբաթներով միտումնավոր պահվում են Լարսում
Լարսի ճանապարհը բաց ու բնականաբար, անցանելի է, սակայն հայկական բեռնափոխադրող մեքենաներին շաբաթներով պահում են Թիֆլիսի մատույցներում ու ինչպես քիչ առաջ ինձ փոխանցեցին վարորդները՝ թույլ չեն տալիս անցնել Լարսի սահմանը։
Մեքենաները 45 օր Ռուսաստանից գալուց են մնացել Լարսում, և հիմա նույն այդ մեքենաներն արդեն 10 օր է կայանած են Թիֆլիսի մատույցում գտնվող մի դաշտում ու չեն կարողանում հասնել Ռուսաստան։
Իմ զրուցակից վարորդները նշեցին, որ վրացական կողմը նույն կերպ է վերաբերվում նաև ռուսական և բելառուսական մեքենաներին։
Ու հարցին, թե դեռ ինչքա՞ն եք մեզ պահելու՝ պատասխանը լինում է կարճ՝ «ինչքան ուզենք»։
Ի դեպ, եթե նախինում Մոսկվա-Երևան-Մոսկվա ողջ ճանապարհը տևում էր ընդամենը 6 օր, հիմա՝ գրեթե երկու ամիս։
Հա, չմոռանամ ասել, որ մեկ ուղղությամբ մեկ բեռնափոխադրող մեքենայի գինը վերջին մեկուկես ամսում 2800 դոլարից դարձել է 4500 դոլար:
Շուտով գալու է ծիրանն և գյուղատնտեսական մնացյալ բերքը ռուսական շուկա հասցնելու ժամանակը։
Ու թե 60 օրում ի՞նչ է դառնալու գյուղացու ծիրանը, որի վաճառքով նա պիտի իր վարկերը փակեր՝ եկեք միասնաբար չպատկերացնենք։
Հիմա հարց տնտեսական բոլկի փոխվարչապետին ու նախարարներին՝ դուք վաբշե ո՞վ եք ու ինչի՞ համար եք»։

Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
8418:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
14917:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
281Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
58613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
175613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
53612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
41412.08.2026, 03:06