«Պարտվող հրեշը որոշել է հրդեհել հետխորհրդային տարածքի տարբեր անկյուններ, նաև՝ Հայաստանը». Խուրշուդյան
522
Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 01:12
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Ուկրաինայի հարվածներից պարտվող հրեշը կարծես թե որոշել է հրդեհել հետխորհրդային տարածքի տարբեր անկյուններ, որոնց թվում՝ Հայաստանը։ Ուշագրավ տեղեկություն է հայտնում ԽՍՀՄ նախկին բարձրաստիճան հետախույզ Յուրիյ Շվեցը։ Իր ձեռքի տակ է ընկել Մերձնեստրի համար Ռուսաստանում տպագրված թերթի առաջին էջի լուսանկարը։ Ապրիլի 30-ին տպագրված այդ թերթը թվագրված է մայիսի 2-ով և այնտեղ գրված է, որ մայիսյան տոներին ուկրաինացիները արյունալի ահաբեկչական ակտեր են կազմակերպել Մերձնեստրում (տեսանյութի հղումը - մեկնաբանության մեջ. տես 22:00-ից): Ըստ աղբյուրի, այդ թերթը արդեն սկսել են գաղտնի ներկրել Մերձդնեստր։ Ու ահա, այդ ահաբեկչության ֆոնին, որին պետք է զոհ գնան տասյակ խաղաղ բնակիչներ, կանայք և երեխաներ, քարոզիչները կոչ են անում Ռուսաստանին, Պուտինին զորք մտցնել Մերձդնեստր, նաև՝ թույլ տալ «Մերձդնեստրի հազարավոր կողմնակիցների զինվորագրվել ՌԴ տարածքում»։ Ու թեև Շվեցը նշում է, որ չի կարող երաշխավորել լուրի իսկությունը, սակայն զուգահեռները Հայաստանում ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերի մայիսմեկյան «վճռորոշ» գործողությունների ու Ղազախստանում մայիսի 9-ի տոնակատարություների չեղարկման հետ խոսուն են։ Հիշենք նաև, որ Պուտինի պաշտոնավարումը (դեռ որպես ՖՍԲ-ի ղեկավար, ապա և՝ ՌԴ վարչապետ, Ելցինի անգործունակության պայմաններում), սկսվեց Վոլգոդոնսկի ահաբեկչություններով, որի ընթացքում զոհաբերվեցին հարյուրավոր ռուս խաղաղ բնակիչներ, ապա Հայաստանում՝ Հոկտեմբերի 27-ով։ Օրերս էլ տեղեկացանք, որ Մոսկվայում սպանվել է Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևը, իսկ Իսպանիայի Լյորետ դե Մառ քաղաքում գտնվող իրենց առանձնատանը՝ Գազպրոմի հետ կապված «Նավատեկի» նախկին թոփ մենեջեր Սերգեյ Պրոտոսենյան՝ իրենց ընտանիքների անդամների հետ միասին։ Իբր նախ նրանցից յուրաքանչյուրն սպանել է իր կնոջն ու դստերը, ապա ինքնասպան եղել։ Ձեզ սա ոչինչ չի՞ հիշեցնում: Ի դեպ, ով չգիտի ասեմ, որ Գազպրոմում և հարակից կառույցներում բոլոր բարձր պաշտոնները բաշխվում էին և են ՖՍԲ-շնիկներին։ Հայաստանում 5-րդ շարասյան ներկայացուցիչները և պարագլուխները, ու հատկապես ռուսական գործակալները, պետք է լավ մտածեն։ Եթե Կրեմլը արյունահեղություն է պատրաստում ու առաջիններին ներշնչել է, որ իրենց իշխանության է բերելու, իսկ երկրորդներին սպառնացել, որ նրանց ու նրանց ընտանիքների հետ կվարվի այնպես ինչպես վարվեց Ավաևի ու Պրոտոսենյայի հետ, ապա առաջինները պետք է հասկանան, որ հենց իրենք կարող է զոհաբերվեն տիկնիկավարների կողմից այլ, դեռ անհայտ, կամ հայտնի, սակայն դեռ պաուզա վերցրած ֆիգուրներին ասպարեզ բերելու համար, իսկ երկրորդները պետք է հրաժարվեն կատարել ահաբեկչություն կազմակերպելու որևէ հրահանգ և իրենց ընտանիքների հետ միասին պետք է ապաստան խնդրեն ՀՀ-ում որևէ արևմտյան երկրի դեսպանատանը։ Մարիուս Յուզբաշյանը և Կուտոյանը այդ տարբերակը անտեսեցին։ Այլապես այսօր կլինեին Շվեցի կողքին՝ երաշխավորված անվտանգությամբ։ Եթե վաղը կամ առաջիկա օրերին (մինչև մայիսի 9-ը ներառյալ) Հայաստանում Կրեմլը նման բան է ծրագրում, ապա պարզ կդառնա, թե ՀՀ ԱԱԾ-ն ում է ենթարկվում՝ Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, թե հայ ժողովրդի դահիճներից մեկին՝ Հայաստանի հանդեպ իր պաշտոնական դաշնակցային պարտավորություններին դավաճանած Պուտինին։ Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերն ու Ոստիկանությունը պետք է այս օրերին ամենաբարձր պատրաստականության բերվեն, իսկ երկրի ընտրված իշխանությունները, առաջին հերթին վարչապետ Փաշինյանը, գերագույն զգուշություն ու խոհեմություն ցուցաբերեն։ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի անհոգությունը ու սեփական անվտանգության հանդեպ անբավարար ուշադրությունը մեկ անգամ արդեն բարձր գին արժեցան Հայաստանի ինքնիշխանության համար»։