«Իսկ Կոպիրկինը ոչ մի վտանգ չի՞ զգում այս ցույցերից». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանձին Զելենսկու իշխանության, Ուկրաինայի դեմ ինչո՞ւ է հարձակվել Պուտինը, քանի որ այն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, եվրոինտեգրման ճանապարհը: Ովքեր են դեմ՝ միմիայն հակաժողովրդավարական ուժերը, այդ թվում՝ պրոպուտինյան ուժերը: Ովքեր են աջակցում Ուկրաինային ու Զելենսկու իշխանությանը՝ դիմադրելու համար պուտինյան ագրեսիան՝ ժողովրդավարական պետություններն ու ժողովրդավարական համայնքը:
Հայաստանում ներկա պահին ովքեր են աղմկում՝ իրենց ողջ էությամբ հակաժողովրդավարական, ու պուտինյան ռեժիմի հետ քիմիական կապի մեջ գտնվող կոռուպցիոն արժեհամակարգի ուժերը:
Ախր մեկ կամ երկու տարի չէ, որ ճանաչում են Ձեզ, Ձեր բնույթին, Ձեր էությանն ու մոտեցումներին. իշխանություն հանուն իշխանության, հանուն հարստացման, հանուն դղյակաշինության ու հանուն անպատժելի կառավարման:
Այո, ժողովրդավարությունն ունի նման հատկություն, երբ իր ազատություններից կարող են օգտվել նաև հակաժողովրդավարական ու կոռումպացված ուժերը, ինչպես հայտնի թմրաբարոն Պաբլո Էսկոբարն ընտրվեց սենատոր, բայց ժողովրդավարությունն ունի նաև իրեն պաշտպանելու կարողություն Ձեր նման ջոկատների դեմն առնելու համար:
Ու շատ տարօրինակ է, որ ակնկալում են որևէ աջակցություն ժողովրդավարական կառույցներից կամ պետություններից: Իսկ Կոպիրկինը ոչ մի վտանգ չի՞ զգում իր պետության քաղաքացիների համար այս ցույցերից, իհարկե՝ ոչ, իր ռեժիմին հոգեհարազատ միջավայրից ինչ վտանգներ կարող է սպասել, ընդհակառակը, սպասում է, թե, երբ կհաջողեն իրենց պրոքսիները:
Չեն հաջողելու, պարոն պուտինյան ռեժիմի դեսպան, չեն հաջողելու»:

ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
209Երեկ, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
169Երեկ, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
34324.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
84917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
97314.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
100413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
109112.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
118810.09.2026, 13:18