Պուտինը ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետից Լավրովի խոսքերի համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հրեաների և հակասեմիտիզմի մասին խոսքերի համար։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակից։
«Նրանք (Պուտինն ու Բենեթը-խմբ.) քննարկել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի խոսքերը։ Վարչապետն ընդունել է նախագահ Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ իր վերաբերմունքը հստակեցնելու համար։
Որոշ ժամանակ առաջ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցների մասին, սակայն ՌԴ նախագահիանունից ներողություն հայտնելու մասին ոչինչ ասված չէր:
Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ադոլֆ Հիտլերը հրեական արմատներ ուներ։ Իտալական «Rete 4» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նացիստական Գերմանիայի ֆյուրերի՝ նաև հրեական արյան մասին Լավրովն ակնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսու հետ համեմատելու ենթատեքստում։ Լրագրողի հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս կարող է Ռուսաստանը խոսել «դենացիֆիկացայի» մասին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, Լավրովը պատասխանել է․ «Երբ նա ասում է՝ ի՞նչ նացիզմ կարող է լինել, եթե ես հրեա եմ, ապա կարծում եմ՝ Հիտլերը նույնպես հրեական ծագում ուներ, ուստի դա ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են»։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
1512:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
6312:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
7211:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
15611:30
«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան
7711:12
«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
7510:30
«Իշխանությանը պետք էր Եվրոմիության թեման, որ ընտրություններում ձայն հավաքի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7910:18
«Ընդդիմադիր դաշտում կարող են առաջանալ «տրոյական ձիու» դեր կատարելու ռիսկեր»․ Արմեն Եղիազարյան
8510:12