Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իշխան Սաղաթելյանը սուտասան է»․ Վարդան Հարությունյան

«Իշխան Սաղաթելյանը սուտասան է»․ Վարդան Հարությունյան
310
Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 23:30

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը․ «Իշխան Սաղաթելյանն անբարոյական սուտասան է։
Տեր Պետրոսյանը երբեք չի ասել՝ Սերգո ջան, Ղարաբաղը պիտի տանք, որ լավ ապրես։ Սա ստոր, անբարոյական մանիպուլյացիա է։
Տեր Պետրոսյանն ասել է՝ քանի Ղարաբաղի հարցը լուծված չէ, Սերգո ջան, լավ չես ապրելու։ Սրանք տարբեր բաներ են, սակայն Իշխան Սաղաթելյանն անբարոյական մանիպուլյացիայի գնալով՝ կեղծում է Տեր-Պետրոսյանի խոսքերը։
Ղարաբաղի հարց լուծելը Ղարաբաղը տալ չէ։
Իսկ նիկոլն արել է Տեր-Պետրեսյանի ասածից 180 աստիճանով հակառակ բան, որը հենց ռոբադաշնակցական ազգակործանների մոտեցումն էր, որի արդյունքը տեսնում ենք։
Եվ այսպիսի անբարոյական մանիպուլյացիայով էլ սրանք փորձում են հերթական անգամ իշխանություն զավթել»։