Գնաճի ամենաբարձր ցուցանիշը Կապանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում գնաճն ապրիլին, մարտի համեմատ, կազմել է 2.3 տոկոս: Հանրապետության բոլոր քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 1.9-2.5 տոկոսով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում:
Երևանում սպառողական գներն աճել են 2.4 տոկոսով: Այս ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8-4.8%-ով: Բարձր գնաճ արձանագրվել է Իջևան և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8%-ով: Հացն է թանկացել:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին, մարտի համեմատ, հացի գինը բարձրացել է 1.7 տոկոսով: Ալյուրը թանկացել է 2.9 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 7.3%-ով: Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները ապրիլին, մարտի համեմատ, բարձրացել են, օրինակ՝ բրնձի գինը բարձրացել է 2.7 տոկոսով: Կաթնամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. պանրի գինը բարձրացել է 2.7 տոկոսով, թթվասերը թանկացել է 4.1 տոկոսով, մածունը՝ 9.8%-ով»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
7917:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
53418.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
54818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
39117.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
38817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
40116.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
40116.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
33816.09.2026, 15:12