Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ե՞րբ կլինի իշխանափոխություն». Սուրեն Սուրենյանց

«Ե՞րբ կլինի իշխանափոխություն». Սուրեն Սուրենյանց
540
Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 16:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ե՞րբ կլինի իշխանափոխություն

Մոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգային-ազատագրական պայքար համարելը ու 20-րդ դարասկզբի կարգախոսներով հաջողություն ակնկալելը։ «Լաո»-ն ժամանակակից քաղաքական հարաբերություններում ասելիք, անելիք չունի։
Լիահույս եմ, որ հաջորդ ընդդիմադիր հարթակը կտրված կլինի անիրական ցնորքներից, չի փորձի հանրությանը միավորվել պրիմիտիվ հակաթուրքականության թեզերով, կունենա զարգացման օրակարգ՝ դրանով ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության քաղաքական, գաղափարական սպառվածությունը։
Այդ ժամանակ Հայաստանում կլինի իշխանափոխություն»: