«Առաջին ալիք», «Ռոսիա-1», «НТВ»... ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները սահմանում է ռուս զինվորականներին մուտքի վիզաների տրամադրումը սահմանափակելու և ևս 2,6 հազար ռուս և բելառուս պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան սահմանը հատելու արգելք՝ կապված Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումներին նրանց մասնակցության կամ ինքնիշխանությունը խաթարելու հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ԱՄՆ կառավարությունն արգելել է ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին ռուսական ընկերություններին տրամադրել աուդիտ, խորհրդատվական և մարքեթինգային ծառայություններ:
ԱՄՆ-ը նաև որոշել է պատժամիջոցներ կիրառել Առաջին ալիքի, «Ռոսիա-1»-ի, НТВ-ի դեմ, արգելքը կազդի նրանց սարքավորումների տրամադրման, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների՝ այնտեղ գովազդելու հնարավորության վրա։
Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Սբերբանկ»-ի ղեկավարության ութ և «Գազպրոմբանկ»ի ևս 27 ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակումներ են կիրառվել Մոսկվայի արդյունաբերական բանկի և նրա տասը դուստր ձեռնարկությունների նկատմամբ։

«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
90Երեկ, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
95Երեկ, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
93Երեկ, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
104Երեկ, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
103Երեկ, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
20615.09.2026, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
28514.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
40013.09.2026, 15:30