Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դիմադրություն» շարժման մասնակիցների թիվը՝ ըստ ԻՔՄ-ի

«Դիմադրություն» շարժման մասնակիցների թիվը՝ ըստ ԻՔՄ-ի
394
Երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ., 21:24

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը տեղեկացնում է․ «Այսօր՝ մայիսի 9-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:47-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:
Նշենք, որ ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ հանրահավաքը սկսվելու է 17:00-ից, սակայն այն մեկնարկեց միայն 18:00-ին: Մեր հաշվարկը, ըստ այդմ, իրականացրել ենք բուն հանրահավաքի մեկնարկից հետո արված լուսանկարի հիման վրա»:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ։

«Դիմադրություն» շարժման մասնակիցների թիվը՝ ըստ ԻՔՄ-ի