Բայդենը ստորագրել է Ուկրաինայի համար լենդ-լիզի մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Բայդենը երկուշաբթի ստորագրել է ուկրաինական դեմոկրատիայի պաշտպանության համար լենդ-լիզի ակտը (Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022), որը պարզեցնում է Ուկրաինային և, անհրաժեշտության դեպքում, Արևելյան Եվրոպայի երկրներին զենք մատակարարելու ընթացակարգը 2022-2023 թվականներին։
Օրինագծի տեքստում նշվում է, որ դրա նպատակն է՝ ամրապնդել այդ երկրների պաշտպանությունը և պաշտպանել նրանց խաղաղ բնակչությանը Ռուսաստանի կողմից հնարավոր ներխուժումից կամ շարունակական ագրեսիայից:
Օրենքը նախագահին լրացուցիչ լիազորություններ է տալիս Ուկրաինային պաշտպանական զինտեխնիկայի մատակարարման և վարձակալության վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում, երբ դա բխում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից՝ առանց երկարատև բյուրոկրատական ընթացակարգերի։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան ստիպված չի լինի նախապես վճարել ամերիկյան սարքավորումների և զենքի մատակարարումների համար, նրան կտրամադրվի հետաձգված վճար մինչև ապագայում ինչ-որ ժամանակ։
Օրինագիծը Քոնգրեսում ստացել է երկկուսակցական աջակցություն: Սենատը նրա օգտին քվեարկել է ապրիլի 7-ին, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ ապրիլի 28-ին՝ ճնշող մեծամասնությամբ։ Քոնգրեսն այն ժամանակ հայտարարեց, որ «Lend-Lease Act»-ը խաղի փոփոխություն է Ուկրաինայի համար, և որ այն կանաչ լույս է վառել Ուկրաինային արագ և լայնածավալ օգնության համար ռուսական ագրեսիայի դեմ պայքարում:
Լենդ-լիզի օրենքը չի կիրառվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, սակայն հենց այս օրենքն է առանցքային դեր խաղացել նացիստական Գերմանիայի պարտության մեջ։
Այն ընդունվել է 1941 թվականի մարտին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի դրդմամբ՝ սկզբում օգնելու Բրիտանիային Հիտլերի դեմ պայքարում։ Իսկ 1941 թվականի հոկտեմբերից Միացյալ Նահանգները, լենդ-լիզի համաձայն, սկսեց օգնություն տրամադրել Խորհրդային Միությանը:

«Ադրբեջանական նարատիվները տարածող ցանկացած անձ ժողովրդավարության թշնամին է»․ Հայկ Խանումյան
111:24
Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
8909:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
6709:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
16509:01
«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
10303:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
10702:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
10601:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
11500:12