«1000 հատ Նիկոլ իր հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ...». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում ենք Բաքվից կամ Անկարայից:
Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան:
Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեզ համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից:
Սա ավարտն է Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է:
Ո՛չ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ո՛չ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա:
Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ...»:

Հայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել
4220:12
«Հայ Եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են». Զախարովա (տեսանյութ)
8720:06
«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան
5219:54
«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
14519:25
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
10219:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6218:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6318:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6218:30