«Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով». Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ տնտեսական ցուցանիշների մասին
. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:
. Ըստ ոլորտների՝ ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ):
. Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ կացության և հանրային սննդի կազմակերպում ( 40.8% աճ), տրանսպորտ (60.4% աճ), տեղեկատվություն և կապ (24.5% աճ): Սա մասամբ պայմանավորված է նախորդ տարվա առաջին եռամսյակի բազային ցածր ցուցանիշներով:
. Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը (որի մեջ առյուծի բաժինը խաղային ոլորտը) աճել է ընդամենը 2.9%-ով:
. Արդյունաբերությունն աճել է 3.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 550.7 մլրդ դրամ:
. Արդյունաբերության աճն ապահովվել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10.9%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.9% անկում»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
181Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
526Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
23712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
48711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25111.08.2026, 16:54