«Գերասիմ Վարդանյանին կալանավորում է մի դատավոր, ով 2018-ի հեղափոխության օրերին թմբուկ էր զարկում Փաշինյանի համար»․ Թ․ Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը․ «Քաղաքական հետապնդումները ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած իշխանության կողմից շարունակվում են:
Այսօր դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին:
Սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է, քանի որ կալանավորման հիմքը դեռ 2020 թվականին տեղի ունեցած դեպք է, որի շրջանակներում մի քանի անգամ տարբեր դատարաններ մերժել են Գերասիմ Վարդանյանին կալանավորել, իսկ այսօր վերջինիս կալանավորում է մի դատավոր՝ Դավիթ Արղամանյանը, ով 2018 թվականի հեղափոխության օրերին թմբուկ էր զարկում Նիկոլ Փաշինյանի համար։
Իմիջայլոց, նա նույն դատավորն է, ով դեռ ամիսներ առաջ պատմության մեջ առաջին անգամ դատավորին՝ Բորիս Բաշխյանին կալանավորելու որոշում կայացրեց, որը կրկին քաղաքական հետապնդման արդյունք էր՝ արձանագրված ամենատարբեր կառույցների կողմից»։

ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
1723:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
2722:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
5522:30
«31 պատգամավորից ավելին ունենալը հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
4822:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
5521:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
6120:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
16520:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6920:06