Կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Չեմ ուզում հավատալ, որ իրենց ընդդիմություն համարող, քաղաքական ուժի ներկայացուցիչները ուղիղ կապ ունեն Ալիևի հետ»․ Բաքոյան

«Չեմ ուզում հավատալ, որ իրենց ընդդիմություն համարող, քաղաքական ուժի ներկայացուցիչները ուղիղ կապ ունեն Ալիևի հետ»․ Բաքոյան
192
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 21:18

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի գրառումը․ «Ուզում եմ մի բան հստակեցնել ՀՀ քաղաքացիների համար.
Մենք դեմ չենք, որ մեր ժողովրդից դուրս են եկել փողոց ու իրենց կամքն են արտահայտում Արցախի մասով, այն է, որ դեմ են Արցախը լինի Ադրբեջանի կազմում, որը ինքնահռչակ ընդիմադիրների կեղծ օրակարգն է։
Դեմ ենք, որ դրա տակ, նրանք առաջ են տանում լրիվ այլ քաղաքական պահանջ, այն է վարչապետի հրաժարականը։
Վստահ եմ, որ Արցախը Ադրբեջանի կազմում որևէ հայ տեսնել չի ցանկանում, Ինչը արդարացի է և բնական հայ ազգի համար և ինքնաբուխ պահանջ է նախ որովհետև Արցախը պատմական հայրենիք է և երկրորդ՝ հայ ժողովուրդը այսօր էլ ականատես է լինում Ադրբեջանի նախագահի կողմից բացահայտ խրախուսվող ատելության ու ագրեսիայի դրսևորումների կոնկրետ հայ ազգի նկատմամբ, որի վառ օրինակն էր Բաքվում «Ռազմական Ավարի Պուրակը» , որտեղ հայերը տեսան անգերազանցելի ատելության չափը, որը ներարկվում է ադրբեջանցիների մեջ հայերի նկատմամբ։
Թեպետ միջազգային քննադատության և պահանջի հետևանքով այդտեղից հանվեցին հայ զինվորների տեսքով մանեկենները, այնուամենայնիվ հայերը տեսան ու զգացին հայատյացության ու ցեղասպան քաղաքականության դրսևորումները, որը Ադրբեջանի ներկայիս կառավարության կողմից ուղիղ ներարկվում է իր ժողովրդին։
Հետևաբար սա նաև ազգային անվտանգության և մարդու իրավունքի խնդիր է։
Սակայն ուզում եմ շեշտել, որ ՀՀ կառավարության և իշխանության քաղաքական օրակարգում չկա հայերի բնական և ինքնաբուխ պահանջին հակասող որևէ գործընթաց։
Եվ ուզում եմ անպայման մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երբ ներսից, օրինակ սկսվեցին շահարկումները, թե Տիգրանաշենը կամ Տավուշի գյուղերը Ադրբեջանը պահանջում է, իբրև թե մենք էլ հանձնողն էինք և սկսում են իբրև թե դրան դեմ քարոզարշավ անել, դրանից հետո նոր Ադրբեջանի քաղական օրակարգում անմիջապես հայտնվեց նման պահանջ։
Ես չեմ ուզում հավատալ, որ մեր ներսում, իրենց ընդիմություն համարող, քաղաքական ուժի ներկայացուցիչները ուղիղ կապ ունեն Իլհամ Ալիևի հետ, կամ պատրաստ են սպասարկել նրա շահերը, միայն թե մեր համար խնդիրներ ստեղծեն։
Եվ շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդկանց բնական, ինքնաբուխ պահանջը օգտագործում լրիվ այլ նպատակների համար, որովհետև ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր ուղղակի միացել են Արցախի խնդիրը, պատերազմում զոհերի խնդիրը, շահարկելու պատճառով, նրանք չէին ցանկանա սպասարկել կոնկրետ Ադրբեջանի քաղաքական շահերը։
Հետևաբար
Ուրախ եմ, որ Հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի տրվում կեղծ քարոզչամեքենայի մանիպուլյացիաներին, լսում է վարչապետի և մեր կառավարության անդամների խոսքը մինչև վերջ և սեփական վերլուծությունն է անում։
Դրա համար էլ այսօր հրապարակում ավելի շատ ներկուսակցական, անձնական շահերի սպասարկան օրակարգ է։
Խնդրում և պահանջում եմ յուրաքանչյուրից որևէ խոսք ասելուց առաջ մտածեք ՀՀ պետական շահի մասին, Ձեր ներսով անցկացրեք, եթե դա չի սպասարկում ՀՀ պետական շահը արդյո՞ք ուզում եք դա խթանել, լեգիտիմացնել, եթե այո, ապա էլի որևէ մեկս իրավունք չունենք սահմանափակելու ձեր ազատ արտահայտվելու իրավունքը, սակայն գոնե ձեզ համար պարզ կլինի, թե դուք ո՞ր պետության շահերն եք սպասարկում»։

Աղբյուրը`   Ռուստամ Բաքոյան