95 մլն դրամ՝ ներդրումների գրավչության հիմնադրամին՝ ոչինչ չանելու դիմա՞ց. «Ժողովուրդ»
![]() 366 Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված և չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի ապագա թեկնածուն: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության բազմաֆունկցիոնալ էսպրեսո-սրճեփ է գնել: Սրճեփի համար պետական միջոցներից ծախսվել է 245 հազար դրամ գումար: Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսին ընկերությունը ևս մեկ սրճեփ է գնել՝ 80 հազար դրամով: Ի դեպ, ըստ փաստաթղթի՝ էսպրեսո-սրճեփի մատակարարման օրն այսօր է: Բացի այս, ArmLur.am-ը ԱՆԻՖ-ի ընթացիկ տարվա գնումների պլանից տեղեկացել է, որ համացանցային ծառայության համար նախատեսվել է ծախսել 360 հազար դրամ, կորոնավիրուսի թեստավորման (այդ թվում թեստավորման տնայցի և գրասենյակ այցի ծառայության) համար՝ 900 հազար դրամ, առողջության ապահովագրման ծառայությունների համար՝ 6 մլն 525 հազար դրամ: Իսկ գրասենյակային տարածքների վարձակալության համար նախատեսվում է ծախսել 30 մլն դրամ: Գազավորված և չգազավորված ջրեր ձեռք բերելու համար ընկերությունը մտադիր է ծախսել 90 հազար դրամ, անձեռոցիկների համար՝ 60 հազար դրամ, թղթե սրբիչներ 25000 դրամ, թեյնիկի համար՝ 8000 դրամ: Միայն գեղարվեստական գործունեության հետ կապված ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 900 հազար դրամ: Թե ինչի մասին է խոսքը, մանրամասներ չկան նշված: Մեզ հայտնի է դարձել, որ ընթացիկ տարվա ապրիլի 11-ի հրամանով հաստատված գնումների պլանով նախատեսված է ծախսել 95 մլն 509 հազար դրամ: Բացի այս, ընկերությունը նախորդ տարեվերջին 900 հազար դրամով գնել է հեռուստացույց: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 100 տուփ կաթնային շոկոլադ է գնել՝ վճարելով 204 հազար դրամ: Իսկ ի՞նչ է ԱՆԻՖ-ը. ընկերությունը 2019 թվականին է կառավարության կողմից ստեղծվել՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը: Բացի այս, կազմակերպության պաշտոնական կայքէջում նշված է, որ այս կազմակերպությունն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է: Բայց չնայած ապաքաղաքական «հրահանգին» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ ՔՊ վարչության անդամ, որը քաղաքական որոշումներ է կայացնում մեր երկրում: Իսկ ինչ արդյունավետությամբ է աշխատել այս 3 տարեկան կազմակերպությունը, դեռևս պարզ չէ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
296Երեկ, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
220Երեկ, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
216Երեկ, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
237Երեկ, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
214Երեկ, 19:27
«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
67427.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
227825.03.2026, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
202324.03.2026, 21:56
