«Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը». Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գրառումը. «2021 թվականի օգոստոսին, երբ այլևս նույնիսկ երեք պատգամավոր ապօրինի կալանավորված էր, հայտարարել էի, որ մեր Հայաստանը գնում է դեպի բռնապետություն: Դա հայտարարել էի մեծ ցավով: Իրազեկել էի ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ի պատասխան ստացել էի լռություն ու անգործություն: Այսօր արդեն մեր Շարժման ակտիվ, չափազանց հայրենասեր անդամներ՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գերասիմ Վարդանյանը, Գոռ Մաթևոսյանը ԱՊՕՐԻՆԻ կալանավորված են։ Քրեական գործ են հարուցել, թող քննություն իրականացնեն, բայց բռնապետության կանոնը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱԼԱՆՔՆ Է, հենց միայն դրա համար էլ կալանավորված են:
Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը: Տղերքը կալանավորված են, քանի որ իրավապահ համակարգը չնչին անկախությունից հրաժարվել է: Այս ամենից միայն հակառակ արձագանք են ստանալու: Սա վերաբերում է բոլոր ապօրինի ձերբակալումներին ու կալանքներին, քաղաքական հետապնդումներին:
Հայաստանում բռնապետություն ՉԻ ԼԻՆԵԼՈւ, ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԼԻՆԵԼՈւ Է: Վստահեցնում եմ, մեր ուժը լինելու է նրանում, որ այլևս երբեք իրավապահների անկախությունը չի նսեմացվելու, իսկ պատվեր կատարողները համակարգում տեղ ԵՐԲԵՔ չեն ունենալու»:

«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
6703:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
9200:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
85Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
108Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
149Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
81Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
79Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
75Երեկ, 21:54