«Այսպիսի կառավարման արդյունքը նոր կապիտուլյացիան է». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն ունի երկու ցամաքային ճանապարհ դեպի արտաքին աշխարհ՝ մեկը Տավուշով դեպի Վրաստան, մյուսը՝ Սյունիքով դեպի Իրան։
Այս երկրորդ ճանապարհը կապիտուլյանտն ու իր խմբավորումը 2020 թ. դեկտեմբերին նվիրեց թշնամուն։
2021թ. աշնանն Ադրբեջանը փակեց այդ ճանապարհը՝ մեզ փաստացի զրկելով դեպի Իրան ճանապարհից։
Կապիտուլյանտական վարչախումբն ասաց, որ «խնդիր չկա, իրենց ճանապարհն է, կարող են փակել» ու շուտով կունենանք «այլընտրանքային, ավելի լավ ճանապարհ»։
Անցավ շուրջ մեկ տարի։ Այսօր կապիտուլյանտն ասում է, որ իրենք «չէին նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է» այդ ճանապարհով լինի։ Բա ո՞ր ճանապարհով պիտի լիներ, Ադրբեջանի գրավա՞ծ։
Հենց այսպես է կառավարվել մեր երկիրը պատերազմի ու կորոնավիրուսի ժամանակ, էդպես է կառավարվում նաև այսօր։
Ու այսպիսի կառավարման արդյունքը նոր կապիտուլյացիան է, որը շուտով թակելու է բոլորիս դուռը՝ դրանից բխած բոլոր հետևանքներով։
Դա կանգնեցնելու ձևը դե ֆակտո թուրքամետների իշխանության հեռացումն է»։

«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
4216:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8313:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8913:12
«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
9112:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
10311:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
10810:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
24709:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8808:54