Ընտրությունները դեռ նշանակված չեն, բայց «քարոզարշավն» արդեն սկսե՞լ են. «Փաստ»
![]() 652 Շաբաթ, 14 մայիսի, 2022 թ., 10:30 «Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ իշխանությունները ցանկանում են Ալավերդիում խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքները: Մի անգամ խոշորացված Ախթալան, Շնողը, Օձունը ցանկանում են միացնել էլի մեկ անգամ արդեն խոշորացված Ալավերդի համայնքին: Սակայն նախօրեին այս հարցով հանրային լսումները Օձունում և Ախթալայում այդպես էլ չեն կայացել: Համայնքների բնակիչները բոյկոտել են լսումները՝ հայտարարելով, որ դեմ են նոր խոշորացմանը: Սակայն, մեր տեղեկություններով, այս խոշորացումը իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է. նրանք ցանկանում են իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ: Ավելին, արդեն իսկ սկսել են ոչ պաշտոնական «քարոզարշավը»: Այս օրերին նշյալ համայնքներից մենք տեղեկություններ ենք ստանում, որ քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների. ասում են՝ հենց նա է գլխավորելու ՔՊ-ի ցուցակը: Ալավերդցիներն ասում են, որ Մկրտչյանը ակտիվ հանդիպումների մեջ է, իսկ նրա հետ «շրջում» են բավականին կասկածելի համբավ ու կենսագրություն ունեցող անձինք (մեզ դիմած քաղաքացիները, մեղմ ասած, շատ կոշտ բնութագրումներ էին տալիս, որոնք չենք հրապարակում էթիկայի կանոններից ելնելով): Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
