«ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը:
Նախորդ դարի 90-ականներին Նիդեռլանդներում հանրաճանաչ նկարիչների ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել: Հայաստանի քաղաքացիներից մեկը Երևանում գնել էր Վան Գոգի կովի պատկերով կեղծ նկար և ցանկություն ուներ այն, որպես բնագիր, վաճառել ցուցահանդեսում: Այն ժամանակ մի պետական փորձագիտական կառույց կար, որի մասնագետները փաստաթղթավորված եզրակացություն էին տալիս նկարի բնագիր լինելու վերաբերյալ: Փորձագետներն ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, մի խոսքով՝ շատ ճանաչված անձինք էին: Վերջիններս քաղաքացուն փաստաթուղթ էին տվել, որ կովի պատկերով Վան Գոգի կեղծ նկարը բնագիր է: Այդ փաստաթուղթն անհրաժեշտ էր ներկայացնել Հայաստանի Մաքսային ծառայությանը: Այնժամանակյա մաքսավորների կազմում զարգացած աշխատակիցներ կային: Նայելով նկարին, նրանցից մեկն ասել էր, որ, թեպետ՝ Վան Գոգն ունի գյուղական պատկերներով նկարներ, սակայն այդօրինակ կովի պատկերով նկար չունի: Մաքսայինի աշխատակիցը հորդորել էր քաղաքացուն Նիդեռլանդներում խայտառակվելուց զերծ մնալ: Ի պատասխան՝ քաղաքացին ներկայացրել էր 12 հեղինակավոր անձանց կողմից ստորագրված փաստաթուղթ, ըստ որի, կովի պատկերով նկարը հենց Վան Գոգն է նկարել: Քաղաքացին մեկնեց Նիդեռլանդներ, խայտառակվեց և վերադարձավ:
Այսօր ԵՊՀ ռեկտորի ընտրություններն էին:
Ի՞նչ կարևոր է, թե դրանք իրական չեն, օրենքի պահանջներին չեն համապատասխանում:
Ի՞նչ կարևոր է, թե ռեկտորի լեգիտիմության խնդիր կա:
Ի՞նչ կարևոր է, թե վերջինիս դոկտորական թեզը, գրագողության իմաստով, ողջամիտ կասկած է առաջացնում:
Դա ընդհանրապես կարևոր չէ:
Կարևորը՝ թվով 20 հոգաբարձու քվեարկել է ռեկտորի թեկնածուի օգտին և ստորագրել քվեարկության արձանագրությունը: Դրանով վերջիններս փաստել են, որ Վան Գոգի կովը, կներեք, ԵՊՀ ռեկտորն իրական է: Եվ թքած Նիդեռլանդների և ողջ աշխարհի վրա: Կարևորը՝ բուռն ծափարահություններն են:
Դե, ծափ տվեք, արա»։

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
8803:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
9202:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10601:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
10700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
108Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
103Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
214Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
127Երեկ, 19:18