Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, տնային կալանքի տակ գտնվող Խաչիկ Գալստյանը, փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել «Մեդիահաբ»-ին, որում հայտնում է, որ ԵՊՀ ղեկավարության կամայական որոշմամբ ինքն ազատվել է աշխատանքից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, 33 տարի շարունակ ամեն սեպտեմբեր մայր բուհը՝ ԵՊՀ-ն, իր դռներն է բացել իմ առջև։ Հենց այստեղ եմ ես ստացել բարձրագույն կրթություն, ձևավորվել որպես մարդ, մասնագետ, մտավորական։ Այս տարի ԵՊՀ ղեկավարության կամայական որոշմամբ ազատվել եմ աշխատանքից։
Սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։ Շինծու քրեական գործից զատ, որի շրջանակներում արդեն 9 ամիս է՝ անազատության մեջ եմ, օրվա իշխանությունների սպասարկուներն ինձ հեռացրել են նաև շատ սիրելի ուսանողներիս հետ ակադեմիական շփումներից։ Սակայն ես չեմ հանձնվում, չեմ վհատվում, չեմ հուսահատվում։ Շարունակում եմ պայքարս հանուն ճշմարտության ու արդարության հաղթանակի։ Օրերս հայց եմ ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որտեղ վիճարկում եմ ինձ աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի ապօրինի հրամանը։ Դատարանում շահերս կներկայացնի իմ լավ բարեկամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։
Տեղյակ եմ նաև, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ գործընկերներ նույնպես արդեն դիմել են կամ պատրաստվում են իրավական կարգով բողոքարկել իրենց հանդեպ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով կայացրած որոշումները։ Մենք անպայման վերադառնալու ենք ԵՊՀ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թեև բանտված ենք ու արտաքին աշխարհից կտրված, սակայն հաստատակամ ենք դեպի վերջնական հաղթանակ մեր անկասելի սլացքի մեջ։
Ձեր՝ Հայրենիքի, հավատքի ու խղճի կալանավոր, պրոֆեսոր Խաչիկ ջան»,- գրված է Գալստյանի նամակում։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
501:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
6300:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
150Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
68Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
107Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
126Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
119Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
73Երեկ, 22:42