Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց

««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց
46
Այսօր, 18:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը 10 հազար դրամով թոշակառուների մեծ մասի ձայները գրպանեց: Բայց Նիկոլը «նաղդ» տվեց ու դրա համար էլ՝ իշխանության հարցը լուծեց: Թրամփը յուրաքանչյուր ամերիկացու 5 հազար դոլար ա խոստանում, բայց՝ «նիսյա», ու դրա համար էլ Կոնգրեսի ընտրությունները պարտվելու ա: Բայց «նիսյա» ու «նաղդ»՝ քաղաքական կոռուպցիան քաղաքական կոռուպցիա է (ըստ ճաշակի՝ «քաղաքական բոշայություն» կամ «քաղաքական բառիգություն»): Թե չէ՝ ամերիկյան ժողովրդավարություն կամ էլ՝ ժողովրդավարության հայկական բաստիոն: Պրագմատիկ ու ցինիկ աշխարհում էս կարգի սենտիմենտալ բաները տրենդից դուրս են...»։