Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
142
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ., 20:18

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում։

Դեսպան Շաֆքատ Ալի Խանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։