Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»

2026 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաք և լուռ սգո երթ՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և նահատակների։ «Նյուզ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել Զոհվածների հարազատների նախաձեռնության անդամ Հասմիկ Միքայելյանը։
Հանրային հավաքի և լուռ սգո երթի նպատակն է հարգանքի տուրք մատուցել 1988-2023 թվականներին Արցախի ազատության, անվտանգության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայրենակիցների հիշատակին, ինչպես նաև ոգեկոչել անհայտ կորածներին, գերության մեջ գտնվող հայրենակիցներին, ռազմական գործողությունների, բռնի տեղահանության և դրանց հետևանքների պատճառով զոհված խաղաղ բնակիչներին ու 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերին։
Հավաքը նախատեսվում է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարի հարակից տարածքում։ Այնտեղից մասնակիցները լուռ սգո երթով կշարժվեն դեպի պանթեոնի տարածք։ Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 15։00-ին։
Երթի ավարտին էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախատեսվում է իրականացնել հիշատակի արարողություն՝ աղոթքով, ծաղիկների խոնարհմամբ զոհվածների շիրիմներին և լռության րոպեով։

Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
3920:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
5019:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
7618:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8216:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
8715:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
19815:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
8314:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
8414:36