«Հայաստանն ինչի՞ տեր է, որ ձևավորվել է նման իրավիճակ»․ Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Ամբողջ աշխարհում դոլարը թանկանում է բոլոր արժույթների նկատմամբ, բացի Ռուսաստանից և Հայաստանից։ Ռուսաստանում դա համաշխարհային տնտեսությունից մեկուսացման և ինքնամեկուսացման հետևանք է։
Հայաստանը մեկուսացված չէ շուկաներից, բայց Հայաստանում նույնպես դոլարն իր դիրքերը զիջում է դրամի հանդեպ։
Սա այն դեպքում, որ դոլարը 20 տարվա կտրվածքով արժևորման ռեկորդ է գրանցում մնացած բոլոր արտարժույթների նկատմամբ։
Սա է պատճառը, որ դոլար-եվրո տարբերությունը կազմում է 20 դրամ։
Բնական հարց է առաջում՝ Հայաստանն ինչի՞ տեր է, որ ձևավորվել է նման իրավիճակ, որտեղի՞ց այդքան շատ դոլար, որտեղից են ձևավորում այդքան տրանսֆերներ։ Կարծում եմ, որ պատճառը Ռելոկացիա եղած ռուսական ընկերություններն են և ֆրիլանսերները, որոնք իրենց ծառայությունները մատուցում են դոլարի դիմաց, հետևաբար դոլարի հոսքը այնքան շատ է, որը բերել է դրամի արժևորմանը։ Հայաստանի տնտեսությունը փոքր է, ~80.000 Հայաստանում հայտնված, միջինից բարձր եկամուտ ունեցող աշխատողների ներկայությունը, մեր տնտեսության համար «Սպիտակ Կարապ» էր։
Հայաստանի ամենամեծ դոլարային ծախսը, դա դոլարով վառելիք գնելն է (գազ, բենզին դիզել) և ցորեն, ձեթ, շաքար։
Ինչքան էլ ռուսներն ասեն, որ արտահանումը ռուբլով են անում, վերջնահաշվարկը ստացվում է դոլարով։ Այսինքն Գազպրոմ բանկը էժան գնով դոլար է առնում տանում։
Էստեղ բալանսի պահն է՝ մտնող դոլարի և Ռուսաստանից գնվող ապրանքների։ Այս պահին մտնող դոլարը ավելի շատ է, քան գնվող ապրանքները «ռուբլով»:

Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
018:12
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
11917:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
275Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
58013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
174313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
53212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
41112.08.2026, 03:06