«Ժամանակն է մարդկանց հետ անկեղծ խոսելու». Արման Աբովյան
![]() 268 Երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ., 12:42 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «... Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի 6 «առաջարկները» կարելի է բնութագրել որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների անհեթեթ և բացարձակապես անհիմն փորձեր՝ ձևացնելու, թե իրենք իբր դիմադրում են թուրք-ադրբեջանական «ճնշմանը»։ Կրկնում եմ, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակում «խաղաղության և հարաբերությունների կարգավորման» շուրջ հայ-թուրք-ադրբեջանական ինչ-որ բանակցությունների գաղափարը բացարձակապես վտանգավոր է Հայաստանի համար և, ըստ էության, հակապետական։ Բայց վերադառնալով Հայաստանի այդ ենթադրյալ 6 առաջարկներին՝ ես կառանձնացնեի երկու կետ (մնացած կետերը պարզապես կրկնում են թուրք-ադրբեջանական ոհմակի առաջարկները), որոնք մի կողմից ցույց են տալիս այս իշխանության տոտալ անգրագիտությունը, մյուս կողմից փաստացի հաստատում են իշխանությունների պատրաստակամությունը՝ դիտարկելու Արցախն Ադրբեջանի կազմում գտնվելու տարբերակը, ինչը, ըստ էության, կնշանակի Արցախի կործանում։ Դատեք ինքներդ։ 1․ Հայաստանը հայտարարում է, որ չունի իրավական տվյալներ ներկայիս տարածքում ադրբեջանական որևէ անկլավի գտնվելու մասին։ Բայց այստեղ անմիջապես հարց է առաջանում, ստացվում է, որ Հայաստանը փաստացի համաձայնե՞լ է թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից Գորիս-Կապան հատվածի գրավմանը։ Եթե այո՛, ապա ինչո՞ւ Հայաստանը ՀԱՄԱՁԱՅՆՎԵՑ օկուպացմանը։ Եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա են Հայաստանի ինքնիշխան տարածքները (Գորիս-Կապան ավտոճանապարհի 20 կմ-ը) փոխանցվել Ադրբեջանին։ 2․ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ հայկական կողմի հիմնական նպատակն է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները։ Իհարկե, կներեք, բայց դուք ինքներդ ձեզ լսո՞ւմ եք։ Ինչպիսի իբր «խորամանկ» ձևակերպում. ես չեմ հավատում, որ իշխանությունները չեն հասկանում, որ Արցախն Ադրբեջանին հանձնելը կնշանակի Արցախի ՖԻԶԻԿԱԿԱՆ ոչնչացում։ Չեմ հավատում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հասկանում, որ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն վերջինիս կողմից չի պահպանվի, նույնիսկ եթե «համաշխարհային հանրությունը» հանդես գա որպես երաշխավոր (հիշենք «համաշխարհային հանրության» խորհրդավոր լռությունը 44-օրյա պատերազմի ժամանակ)։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի ասում մի շատ պարզ և հասկանալի արտահայտություն՝ Հայաստանը երբեք չի դիտարկի Արցախի անկախության գաղափարից հրաժարվելու տարբերակը։ Ինչո՞ւ (հռետորական հարց է)։ Հերթական անգամ պետք չէ փորձել թաքնվել տարբեր դիվանագիտական լեզուների հետևում, ժամանակն է մարդկանց հետ անկեղծ ու անմիջական խոսելու։ Վերջ»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
