«Էդ, որ մեզ կոտորում էին 44 օր, բա ո՞ւր էին դրանք»․ Դավիթ Բաբայանը՝ «միջազգային հանրության» մասին
![]() 3243 Երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ., 20:12 «Նշաձող էլ չկա, որ իջեցնենք, մենք ունենք կարմիր գիծ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով օգտատիրոջ՝ միջազգային հանրությունը պահանջում է նշաձողի իջեցում հարցին, ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ «միջազգային հանրություն» հասկացությունը «խայտաբղետ» հասկացություն է, որտեղ չկա միասնական հավաքական կարծիք։ «Կան երկրներ, որ շատ կուզեին Արցախը գոյություն չունենար։ Հետևաբար, այս դարաշրջանում պետք է առաջնորդվենք բացառապես մեր շահերով․․․ այսօր՝ փրկելով Արցախը, փրկում ենք Հայաստանը, որովհետև չլինի Արցախը՝ չի լինելու Հայաստանը, շատ կարճ ժամանակի հարց է»,- նշեց ԱՀ արտգործնախարարը։ Շարունակելով խոսքը՝ Բաբայանն ասաց․ «Ի՞նչ է, ընդունեք որոշ երկրների առաջարկը, որոնք իրենց շահերից ելնելով՝ ուզում են Արցախը չլինի, կամ լինի Ադրբեջանի կազմո՞ւմ, ընդունենք իրենց մոտեցո՞ւմը։ Էդ, որ մեզ կոտորում էին 44 օր, բա ուր էին դրանք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
